Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Օսկանյանին մերժեցին

Օսկանյանին մերժեցին
05.09.2012 | 22:27

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի բողոքն ընդդեմ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշման:
Աթանեսյանը վիճարկում է ԱԱԾ-ի կողմից փողերի լվացման հատկանիշներով քրեական գործ հարուցելու որոշումը: Սակայն դատարանն ահիմն է համարել բողոքը և որոշումը թողել անփոփոխ: Օսկանյանի ներկայացուցիչը մտադիր է այս անգամ էլ դիմել ՀՀ վճռաբեկ դատարան:
Հիշեցնենք, որ ի թիվս այլ խախտումների «Սիվիլիթաս» հիմնադրամը, խախտելով իր կանոնադրության և գործող օրենսդրության պահանջները, 2011-ին ‎ֆինանսավորման աղբյուրների, օգտագործված միջոցների մասին հաշվետվություն չի ներկայացրել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5991

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ